Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Քաղաքացիները ձվերով հարվածեցին «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային

Քաղաքացիները ձվերով հարվածեցին «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային
28.12.2020 | 15:46

Քաղաքացիները ձվերով հարվածեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մեքենային՝ նրան անվանելով դավաճան:
Մեդիապորտ թելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ Անդրանիկ Քոչարյանը հունից դուրս եկավ՝ ասելով. «Դավաճանը մերդ ա, լակոտ», ցուցարարն էլ հայհոյեց Անդրանիկ Քոչարյանին:

Դիտվել է՝ 3789

Մեկնաբանություններ